1

fb you od

Սփյուռքի և Կովկասյան հարցերի կոմիտեի նախագահ Գուբազ Սանիկիձեն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վրաստանում բնակվող հայ երիտասարդների նախաձեռնությունների իրականացմանը PDF Տպել Էլ.փոստ

sanikidze 

Վրաստանի խորհրդարանի Սփյուռքի և Կովկասյան հարցերի կոմիտեն իր գործունեության շրջանակներում օժանդակում է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը վրացական հասարակությանը: Կոմիտեի նախագահ Գուբազ Սանիկիձեն հոկտեմբերի 9-ին հանդիպեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների հետ և արտահայտեց իր պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերելու երիտասարդական նախագծերի իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվեցին Կովկասյան տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները: Կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները խորհրդարանական կոմիտեի նախագահին ծանոթացրեցին մի քանի նախաձեռնությունների, այդ թվում այն միջոցառումների հետ, որոնց իրականացումը կնպաստի արտասահմանում վրացական և հայկական համայնքների մերձեցմանը և կօժանդակի այդ համայնքների միջև փոխադարձ կապերի հաստատմանը և սերտացմանը:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հայ-վրացական փոխհարաբերությունների հեռանկարների շուրջ: Գուբազ Սանիկիձեն ուշադրությունը կենտրոնացրեց օրերս Վրաստանի խորհրդարանում Հայաստանի պատվիրակության այցի նշանակության վրա: «Հայարտուն» Կենտրոնի ներկայացուցիչների կարծիքով, որպեսզի Ջավախքի հայ բնակչությունը իրեն զգա Վրաստանի անբաժանելի մաս, առաջին հերթին պետք է կարգավորվեն տարածաշրջանում առկա սոցիալական հիմնախնդիրները: Նրանց խոսքերով, պետությունը ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնի նշված տարածաշրջաններում վրաց լեզվի ուսուցմանը: Կենտրոնի ներկայացուցիչները խորհրդարանական կոմիտեի նախագահին հրավիրեցին «Հայարտուն» կենտրոն և առաջարկեցին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույց ունենալ հայ-վրացական հարաբերությունների խորացման նշանակության մասին: Որոշվեց կայացած հանդիպման ձայնագրությունը այնուհետև տեղադրել էլեկտրոնային լրատվամիջոցներում:

Ինչպես նշվեց հանդիպման ժամանակ, Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասյան հարցերի կոմիտեում փորձնական շրջան անցնելու համար Գուբազ Սանիկիձեն պլանավորում է ընտրել երիտասարդներ նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)