Նինա Կարապետյանը էստրադային երգի 4-րդ միջազգային մրցույթում զբաղեցրեց պատվավոր 3-րդ տեղը |
2014 թվականի օգոստոսի 7-10-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց «Պիրոգովսկի ռոսսվետ» (Պիրոգովյան լուսաբաց) էստրադային երգի 4-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցում էին 17 մրցակիցներ 16 երկրներից: Մրցույթում Վրաստանը ներկայացնում էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի երիտասարդ երգչուհի, մեր հայրենակցուհի Նինա Կարապետյանը: Թեմի բոլոր միջոցառումներին ակտիվորեն մասնակցող շնորհալի երգչուհուն իր կատարողական արվեստը Մոսկվայում ցուցադրելու գործում աջակցություն էր ցուցաբերել Վիրահայոց թեմը: Մրցույթի մասնակիցներից պահանջվում էր կատարել երկու երգ, ընդորում առաջինը պետք է լիներ այն լեզվով, որ երկիրը ներկայացվում էր և երկրորդը՝ ռուսերեն: Նինան վրացերեն կատարեց «Սիրում եմ» (իր հեղինակությամբ) երգը, իսկ ռուսերեն նրա կատարմամբ հնչեց Յուլյա Սավիչեևայի «Եթե սրտում ապրում է սերը» երգը: Մրցակիցների ելույթները 10 միավորանոց համակարգով գնահատում էր արհեստավարժ մրցատյանը: Մրցույթի օրերին մրցակիցների կատարումներին հետևում էր 10 հազարից ավելի հանդիսատես: Նինա Կարապետյանի ելույթն ուղեկցվեց հանդիսատեսի ջերմ և բուռն ծափահարություննե
|