1

fb you od

«Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

10612796 629260793857403 1108043584136628520 n 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում «Կիրակնօրյա ֆիլմեր» շարքից, 2014 թվականի հոկտեմբերի 19-ին ցուցադրվեց «Արարատից Եվրոպա» վավերագրական ֆիլմը: Ֆիլմը՝ Գագիկ Գինոսյանի և Արսեն Հակոբյանի սցենարի հիման վրա նկարահանել է ռեժիսոր և օպերատոր Արտակ Ավդալյանը: Թբիլիսահայ հանդիսատեսին ֆիլմը ներկայացնելու համար Երևանից հատուկ ժամանել էր Արսեն Հակոբյանը:

Մինչև ֆիլմի սկսվելը սցենարի հեղինակը խոսեց հայի իսկական կերպարը և Հայոց աշխարհը որպես առաջին պետականորեն քրիստոնեություն ընդունած և տարածող երկիր ցույց տվող ֆիլմ նկարահանելու մտահղացման և ստեղծագործական խմբի կատարած աշխատանքների մասին: Նպատակը եղել է վավերագրական փաստերի հիման վրա ցույց տալ Եվրոպայում հայկական եկեղեցաշինարարության դերը, ինչպես նաև եվրոպական և հայկական եկեղեցաշինության փոխադարձ ներգործությունը: «Արարատից Եվրոպա» ֆիլմը նկարահանելու աշխատանքները սկսվել են 2007 թվականին: Ֆիլմի հեղինակները քրիստոնեական մշակույթի հետքերի որոնմամբ ճանապարհորդել են Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Վրաստանում, անցել 11 հազար կիլոմետր ճանապարհ: Իրականացրած նպատակաուղղված և անդուլ աշխատանքի արդյունքում արդեն 2010 թվականին ֆիլմը եղել է պատրաստ: Այն ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին:

«Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը լեփ-լեցուն էր մարդկանցով: Թբիլիսահայ հանդիսատեսը հիացմունքով դիտեց ֆիլմը: Նկարահանված կադրերը և ձայնագրված տարբեր ազգի գիտնականների և հոգևորականների պատմածները իրենց երկրներում մշակութային կոթողների ստեղծման գործում հայ մարդու թողած հետքի մասին, հանդիսատեսի համար ճշմարտության իսկական ամրագրում էր: Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսի առաջադրած հարցերին սիրով պատասխանեց սցենարի հեղինակը, հավելելով, որ ֆիլմը ձայնագրված է հինգ լեզուներով և ամենուրեք ընդունվում է մեծ հետաքրքրությամբ:

10733677 726597574087465 31967959 n 10744718 726572910756598 464796214 n

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)