1

fb you od

Վիրահայոց Թեմի առաջնորդը մասնակցեց «Կրոնական համայնքների ֆինանսական և գույքային հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի» առաջին նիստին PDF Տպել Էլ.փոստ

kr 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Կրոնական հարցերով պետական գործակալությանն առընթեր գործող «Կրոնական համայնքների ֆինանսական և գույքային հարցերն ուսումնասիրող հանձնաժողովի» առաջին նիստը: Նիստին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը: Հանձնաժողովը կրոնական համայնքների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ քննարկեց 11 հարց:

Ի թիվս նիստին ներկա կրոնական համայնքների ներկայացրած դիմումների, քննարկվեց նաև Վիրահայոց Թեմի դիմումը, որը վերաբերում էր Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից մշակույթի կենտրոն կառուցելու հարցին:
Հանձնաժողովի կողմից նշվեց, որ քաղաք Բաթումիում Ժորդանիայի փողոցի վրա գտնվող ոչգյուղատնտեսական հողամասը Վիրահայոց թեմի սեփականությանը փոխանցելու խնդրում առաջացել է ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն: Հանձնաժողովի կողմից առաջարկություն եղավ Բաթումիի իշխանությունների միջոցով ճշտել եկեղեցու և հարակից շենք-շինությունների կոնկրետ տեղադրությունը և կարմիր գծերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկ ամսվա ընթացքում Վիրահայոց Թեմի կողմից գործակալությանը կներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթերը:

Կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեի հայտարարությամբ, սա առաջին դեպքն է, երբ շահագրգիռ կրոնական համայնքների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ է տեղի ունենում կրոնական համայնքների դիմումների քննարկումը և որոշումների ընդունումը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)