1

fb you od

Ուխտագնացություն դեպի Ստեփանավանի հնագույն վանքեր PDF Տպել Էլ.փոստ

stephanavan 

Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալների խումբը, ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ին, եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ Զեյնալյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեց Ստեփանավանի հնագույն վանքեր:

Ուխտագնացությունը սկսվեց Լոռվա բերդից: Ուխտավորներին այնտեղ դիմավորեց բերդ-ամրոցի պատասխանատուն: Նա սիրով պատմեց ՀՀ Մշակույթի նախարարության հովանավորությամբ բերդում ընթացող շինարարական աշխատանքների մասին՝: Այնուհետև ուխտավորները դիտեցին Սուրբ Մանուկ տաճարը: Այն իր ժամանակին եղել է թագավորական հանդիսությունների սրահ, որը հետագայում, արդեն 17-րդ դարում դարձել է հոգևոր կենտրոն և կառուցվել է առաջին զանգակատունը: Ցավոք, տաճարը այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Սուրբ Մանուկ տաճարում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի կողմից կատարվեց խոստովանության կարգ և բոլոր 23 ուխտավորները ստացան հաղորդություն:

Ուխտավորները այցելեցին նաև Կուրթան գյուղում գտնվող Հնեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Կիսավեր,անմխիթար վիճակում գտնվող հինավուրց տաճարը սակայն ուներ զորավոր հավատքի ուժ: Խոնարհված եկեղեցու ներսում ուխտավորները մոմեր վառեցին և աղոթք արեցին օրհասական վիճակուն գտնվող եկեղեցին քանդվելու վտանգից փրկելու աղերսով:

Աստծու տուն իրենց այցելությամբ հոգևոր մեծ ուժ ստացած ուխտավորները ուշ երեկոյան վերադարձան Թբիլիսի:

10730979 514720731997408 96600493413678325 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)