Կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի հերթական ժողովը |
2014 թվականի նոյեմբերի 4-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի հերթական ժողովը: Այն աղոթքով բացեց հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այնուհետև ընթերցվեց և հաստատվեց նախորդ՝ հուլիսի 3-ի ժողովի արձանագրությունը Հաշվի առնելով Վրաստանում հասարակական, պետական կառույցների և անհատ գործիչների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ծրագրեր կյանքի կոչելու ցանկությունը, հանձնախումբը այսուհետ կստանձնի առաջարկվող ծրագրերը համակարգելու և դրանց աջակցելու պարտավորությունը Նիստի ընթացքում քննարկվեց նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիայի 68-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի պետական և հասարակական կառույցների հետ համագործակցությա Որոշվեց միջոցառման շրջանակներում հատուկ շնորհակալագրեր փոխանցել այն երկրների դեսպանություններ Հանձնախմբի անդամներն առաջարկեցին միջոցառումներին ավելի շատ ընդգրկել վրաց հասարակության անդամներին և Վրաստանում ապրող տարբեր ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչներ Հանձնախումբը որոշեց հաջորդ ժողովը հրավիրել դեկտեմբերի առաջին կեսին:
|