Գևորգ Հովակիմյանի ստեղծագործական երեկոն Թբիլիսիի Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը |
2014 թվականի նոյեմբերի 8-ին, Թբիլիսիի Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը կայացավ սիրված դերասան և գրող Գևորգ Հովակիմյանի գրական-ստեղծագործական երեկոն: Տիկնիկների հարևանությամբ տեղեր էին զբաղեցրել այս օրերին Քարվանսլայում կազմակերպված «Արտիստերիում 7/2014» ցուցահանդեսի շրջանակներում Թբիլիսի ժամանած ավանգարդ արվեստի հայ գործիչները, ովքեր մասնակից 15 այլ երկրների շրջանում ցուցահանդեսին ներկայացնում էին Հայաստանը: Ներկա էին նաև Լիտվայից ժամանած հյուրեր: Ներկաներին ողջունեց և օրվա բանախոսին ներկայացրեց տիկնիկային մշակույթի կենտրոնի ղեկավար տիկին Ժաննա Դավթյանը: Այնուհետև Գևորգ Հովակիմյանը, որին թբիլիսահայ հանդիսատեսը հիշում է Պետրոս Ադամյանի անվան թատրոնի բեմահարթակում կերպավորած տարբեր դերերից, ներկաների առջև կանգնեց գրողի ամպլուայով: Նա ընթերցեց իր «Ջիբգիրը» պատմվածքը, որը չծնված, դեռևս մոր արգանդում գտնվող սաղմի հոգեբանական երկխոսությունն է : Պատմվածքի գլխավոր նպատակը հղիության արհեստական դադարեցումը, ձևավորվող սաղմի դեմ մարդասպանության կանխումն է, որ արտահայտվել էր արտաքին աշխարհի հետ կապ ունեցող սաղմի արգանդային երկխոսությամբ: Իրենց խոսսքում բանաստեղծ-թարգմա Վերջում օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ներկաների կողմից առաջարկ եղավ գրական ստեղծագործությու
|