Վիրահայոց Թեմը միացավ «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» ակցիային |
2014 թվականի նոյեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, կիրակնօրյա Սուրբ Պատարագին հաջորդեց «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Լևոն Չիդիլյան) և թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) կազմակերպած «Կանք և կլինենք» նշանաբանով բողոքի գործողությունը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արձագանքելով Մարսելի հայոց համայնքի նախաձեռնությանը, Վիրահայոց թեմը միացավ «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» («# 2015RTAG. Ճանաչեք Հայոց Ցեղասպանությունը») ակցիային, որը գլխավորում են Անի Ստեպանովան և Ռիչարդ Ֆնդիկյանը: «Անի» և «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական պարային խմբերի անդամների մասնակցությամբ ֆլեշ-մոբն ընթացավ սպիտակ վերնաշապիկներ հագած երիտասարդների հայոց ավանդական «Քոչարի» պարի երաժշտության ներքո, պարային ըմբոստ շարժումներով կոչ անելով քաղաքակիրթ աշխարհին «Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Ֆլեշ-մոբին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմա
|