«Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախմբի անդամների այցելությունը Թբիլիսիի ազգային թանգարան |
Աճող սերնդին քաղաքի պատմությանը ծանոթացնելու նպատակով ընթացիկ տարվա դեկտեմբերի 3-ին, Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ և խմբավար Մարիա Աբուլյանի ուղեկցությամբ կազմակերպվեց կենտրոնի «Ներսես Շնորհալի» համույթի էքսկուրսիան Թբիլիսիի ազգային թանգարան: Երեխաների ծանոթությունը թանգարանի ցուցանմուշներին սկսվեց վերջերս Թբիլիսիի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի նախաձեռնությամբ Վրաստանի մայրաքաղաքի ինքնավարության պատմությանը նվիրված ցուցահանդեսային սրահից, որտեղ բացված էր 1875-1917 թվականներին Թբիլիսիի ինքնավարության պատմությանը նվիրված ցուցահանդես: Երկու սրահում ցուցադրվել էին այդ տարիներին երկրի մայրաքաղաքի քաղաքապետարանի և ինքնակառավարման մարմինների գործունեությունը հավաստող փաստաթղթեր, լուսանկարներ, իրեր, մանրակերտեր և այլ փաստագրական նյութեր: Երեխաները տեղեկացան, որ դեռևս 11-րդ դարում, Եվրոպայի այլ քաղաքների նմանությամբ, հին Թիֆլիսում սկսել է ձևավորվել ինքնակառավարում, որի գործառույթների մեջ մտնում էր հոգածությունը քաղաքի հրշեջ ծառայության, կոմունալ սպասարկումների, առևտրա-արհեստավո Երեխաների ուշադրությունը գրավեց այն, որ նախկին քաղաքապետերը իրենց երդմնակալություն Համույթի պատանի անդամները դիտեցին նաև Վրաստանի՝ խորհրդային բանակի կողմից բռնագրավումը վկայող նյութերը, ազգային տարազի յուրահատկություն |