ՀՀ վարչապետը և նրա գլխավորած պատվիրակության անդամները այցելեցին Թբիլիսիի Հայոց Եկեղեցի |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, 2014 թվականի դեկտեմբերի 12-ին, պատվիրակության անդամների հետ միասին այցելեց Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը հոգևոր դասի հետ: Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին ազգի մեծերի շիրիմներին: Կատարվեց հոգեհանգստյան կարգ ննջեցյալների հոգու խաղաղության համար: ՀՀ վարչապետի և կառավարության անդամների շքախումբն ուղղվեց դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի մուտքի մոտ բարձրասստիճան հյուրերին աղուհացով, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի դրոշների ծածանումների ներքո դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի հետ: Մայր հայրենիքից ժամանած հյուրերին Թեմի առաջնորդը ներկայացրեց Հայոց հինավուրց եկեղեցու պատմությունը: Եկեղեցում մոմեր վառելուց և աղոթք բարձրացնելուց հետո, հյուրերը իրենց խոնարհումը բերեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին և ծաղիկներ դրեցին պատվանդանին: Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին նաև եկեղեցու բակում ամփոփված հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի շիրիմին: Վարչապետ Աբրահամյանն իր շքախմբով շրջայց կատարեց «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Այստեղ հյուրերին դիմավորեցին ինչպես Թբիլիսիից, այնպես էլ Սամցխե-Ջավախքի և հայաբնակ մյուս տարածաշրջաններից ժամանած հայազգի պետական պաշտոնյաները, մշակութային, հասարակական գործիչներ, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչներ Հյուրերը ունկնդրեցին դուդուկի և դհոլի դասարանների սաների կատարումները: Վազգեն Սրբազանը հյուրերին հրավիրեց Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ կազմակերպված էր Թբիլիսիի Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդես: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան ուղեկցող կառավարության անդամներին ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդն արժևորեց մայր հայրենիքի ուշադրությունը վիրահայոց համայնքի նկատմամբ և շնորհակալության խոսքեր ուղղեց ՀՀ մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարություննե Հյուրերին ողջունեց և ջավախահայությանը հուզող հարցերի շուրջը խոսեց Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը: Այնուհետև ՀՀ վարչապետը ողջունելով ներկաներին, կարևորեց Հայաստան-Արցախ-Ս Վիրահայոց թեմի առաջնորդը որպես գեղեցիկ հուշ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին նվիրեց Թենգիզ Միկոյանցի հին թիֆլիսյան պատկերով գեղանկարը: Վերջում կայացավ հյուրասիրություն
|