1

fb you od

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

nersesyan 

2014ն թվականի դեկտեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված վավերագրական նյութերի ցուցահանդես: Այն կազմակերպել էր «Հայարտուն» կենտրոնը՝ ՀՀ Ազգային արխիվի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ազգային արխիվի աշխատակիցները, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Այցելուների ուշադրությանն էին ներկայացված Անդրկովկասում առաջին միջնակարգ ուսումնական հաստատության մեկդարյա գործունեության մասին պատմող նամակներ, հրամանագրեր, արձանագրություններ, լուսանկարներ, որոնք այս ուսումնական հաստատության հիրավի մեծ լինելու և ազգի կրթության գործում ունեցած անկրկելի դերակատարության վկայություն են:

Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը այցելուներին իրազեկեց Ներսիսյան դպրոցի պահպանված շենքում «Հայարտան» մի խումբ աշխատակիցների օրերս կատարած նկարահանումների մասին, և ափսոսանքով նշեց, որ շենքն այսօր կիսավերանորոգված մասնավոր սեփականություն է:

Այցելուները մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքը այն ժամանակի Վիրահայոց թեմի առաջնորդ երջանկահիշատակ Ներսես Աշտարակեցու համառ ջանքերով հիմնադրված Ներսիսյան դպրոցի մասին:

Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ պատմաբան Ենոք Թադևոսյանը կարևորեց հայ ժողովրդի օրհասական պահերին այս կրթական հիմնարկի կատարած բարեգործությունները:

Հուզիչ էր բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի ելույթը, որը հեղինակն ավարտեց պատմական ուսումնարանին ձոնած իր բանաստեղծության ընթերցմամբ:

Իր օրհնության և գնահատանքի խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը արժևորեց ՀՀ ազգային արխիվի հետ կենտրոնի համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց ներկայացրած ցուցանմուշները «Հայարտուն» կենտրոնին նվիրելու համար: Թեմակալ առաջնորդը ընդգծեց, որ Սփյուռքում հայապահպանության գրավականներից մեկը ազգային բարձրարժեք դպրոց ունենալն է, որի ստեղծման գաղափարը պետք է դառնա իրականություն:

ՀՀ Ազգային արխիվի բաժնի վարիչ Գոհար Ավագյանը ներկաներին բացատրեց ցուցադրված վավերագրական նյութերի բովանդակությունն ու նշանակությունը:

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկետեմբերի 27-ը:

 

DSC01283 IMGP0322 IMGP0192 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)