Սուրբ կույսերի հիշատակի և հայ կնոջ դերի մեծարում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Ընթացիկ տարվա դեկտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ երեկո՝ նվիրված հոգևոր և աշխարհիկ կյանքում հայ կնոջ դերակատարությանը Բացելով երեկոն՝ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայ կնոջ դերը հավատքի և հայրենիքի համար պայքարի առաջնագծում, ընդգծելով, որ այսօր էլ հայ կինը շարունակում է հավատարիմ մնալ իր Եկեղեցուն, իր լեզվին, իր ազգին: Միջոցառմանը ներկա Վիրահայոց թեմի հոգևոր ծառայող Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հետաքրքիր ու բովանդակալից խոսքով ներկայացրեց քրիստոնյա հավատքին սուրբ կույսեր Գայանեին և Հռիփսիմեին, նրանց նվիրվածությունն և նահատակությունը: Իսկ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը խոսեց Սուրբ Շուշանիկի վարքի մասին, կարևորելով նրա դերը երկու քրիստոնյա ազգերի կյանքում: Տեր Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց նաև միջոցառման նախաձեռնող համանուն կազմակերպությանը Հայ ժողովրդի պատմության բոլոր դարաշրջաններում կնոջ հայրենանվիրությա Երեկոն հոգեթով երգերի հիասքանչ կատարումներով գեղեցկացրեց Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևի գլխավորությամբ և Կարեն Միրզոյանի նվագակցությամբ: Երեկոն դարձավ հայ կնոջ մեծարմանը նվիրված գողտրիկ միջոցառում:
|