Հոգեհանգստյան արարողություն Վիրահայոց թեմի եկեղեցիներում |
Ընթացիկ տարվա հունվարի 18-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամ Վիրահայոց թեմի առաջնորդը դիմեց հավատացյալներին՝ ազգի զավակների կորստի կապակցությամբ միասնաբար աղոթելու արթնության ուժ և կամք դրսևորելու կոչով: Իր խոսքում Թեմակալ առաջնորդը դատապարտեց Ավետիսյան ընտանիքի Եղեռական սպանությունը և կոչ արեց պատասխանատու անձանց ունկնդիրը լինել գյումրեցիների արդար պահանջի: Սրբազանը հորդորեց ամուր պահել հայ-ռուսական բարեկամությունը և նախնիների պատգամով շարունակել եղբայրությունը վրաց ժողովրդի հետ, ովքեր վերջին օրերին կիսեցին հայ ժողովրդի վիշտը: Վազգեն եպիսկոպոսը նաև Վրաստանի հավատացյալ հայության անունից ցավակցություն հայտնեց Ավետիսյան ընտանիքի հարազատներին, մտերիմներին և Գյումրի քաղաքի ազգաբնակչությանը Սրբազան Հայրը հորդորեց դիմակայել վշտին՝ միասնաբար, հայ մարդու արժանապատվությամ Հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով մանուկ Սերյոժայի ապաքինում, որի կյանքի փրկության համար պայքարում են Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար բժիշկները: Ներկաները մոմեր վառելով և խնկաբույր տարածելով աղոթեցին զոհվածների հոգու խաղաղության համար: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վրացահայ մտավորականներ, համայնքային գործիչներ: Հոգեհանգստյան պաշտոն կատարվեց նաև Սամցխե-Ջավախքի, Բաթումիի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում:
|