1

fb you od

Էկումենիկ աղոթք Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

ekumenik 

Ընթացիկ տարվա հունվարի 23-ին, Թբիլիսիում տեղի ունեցավ քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը: Այս անգամ այն կայացավ Լյութերական Եկեղեցում և աղոթքի կարգախոսն էր «Ջուր տուր»: Էկումենիկ աղոթքին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնոդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդներ եպիսկոպոսներ Մերաբ Գափրինդաշվիլին և Ռուսուդան Գոցիրիձեն: Աղոթքին մասնակցում էին ինչպես վերը նշված, այնպես էլ այլ քույր եկեղեցիների և հարանվանությունների հոգևոր դասը և հավատացյալների խմբեր: Աղոթքին ներկա էին նաև Վրաստանի իսլամական համայնքի ներկայացուցիչները:

Էկումենիկ աղոթքին ներկա էր Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Անդրկովկասյան երկրներում Հռոմի Պապի ներկայացուցիչ Մարեկ Սոլչինսկին, Վրաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Օրտվիգ Հեննիգը:

Մասնակից եկեղեցիները հանդես եկան Աստծո խոսքը լսելու, Հավատքի մեջ միասին լինելու, ներման, ապաշխարհության և գթութան աղոթքներով: Ու թեև տարբեր էր մասնակիցների մշակույթն ու լեզուն, բայց նույնն էր բոլոր աղոթքներում հնչած քրիստոնյաների միասնության կարգախոսը՝ Ամենազոր ջրի նման լցնելու մարդկանց հոգիները միասնությամբ, ինչը մեր տարբեր լինելու խոստովանությունն է, ջուր խնդրել, որը կլցնի նրանց հոգին բարեսրտությամբ և կդարձնի միասնական: Միասին աղոթելու, միմյանց զորավիգ լինելու շունչն ու ջերմությունն էր տիրում ամեն տարի իրականացվող էկումենիկ աղոթքի ժամանակ: Աղոթք բարձրացվեց նաև աշխարհում արյունահեղության և ահաբեկչությունների դադարեցման, ամենուրեք քաղաքացիական լարվածության վերացման և ողջ աշխարհում խաղաղության հաստատման համար:

Մասնակից հավատացյալների ներկայացուցիչները մկրտության ավազանի մոտ մոմեր վառեցին և իջեցրին ջրի մեջ:

Էկումենիկ աղոթքն ավարտվեց չորս առաջնորդ եպիսկոպոսների իրենց մայրենի լեեզվով արտասանած աղոթքով և օրհնությամբ:

IMGP0002 IMGP0024 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)