«Գիտակների ակումբի» «Բրեյն-ռինգ-2014» մրցաշարի եզրափակիչ հանդիպումը |
Բրեյնռինգյան ոճով կրկին ձևավորված Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Շուրջ երեք ամիս շարունակվող և գրեթե ամեն շաբաթ օր ընթացող հանդիպումը նորանոր թիմեր էր ներգրավում իր շուրջը: Տրամաբանական մտածելակերպի և հետևողական դատողության վրա հիմնված վեց ընդհանուր և նույնքան էլ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ հարցերը, որ այնքան ուշադիր որոնում և մրցակիցներին ներկայացնում էր միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչ Արտակ Այվազյանը, կոչված էր բացահայտել մասնակիցների գիտելիքների խորությունը և լրացնել ներկաների իմացածը: Մրցույթին մասնակցեցին ինչպես Թբիլիսիի տարբեր կազմակերպություն Մրցույթը սկզբնական փուլում, որտեղ ընդգրկված էին տարբեր թեմաներով ընդհանուր հարցեր, ընթանում էր Հայկ Սահակյանցի գլխավորած «Նորաշեն» թիմի առավելությամբ: Սակայն, երբ հերթը հասավ հայագիտությանը վերաբերող հարցերին, աստիճանաբար իր դիրքերը ամրապնդեց Կարեն Հովհաննիսյանի գլխավորած «Մատյան գունդը», աչքի ընկնելով հայոց պատմության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությամբ և հարցերի նկատմամբ ցուցաբերած տրամաբանական ճիշտ մոտեցմամբ: Շիկացած և համառ պայքարից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի: Մրցատյանի որոշմամբ մտցվեցին լրացուցիչ ժամանակ և հարցեր, արդյունքում հանդիպումն ավարտվեց 5:4 հաշվով՝ հօգուտ «Մատյան գնդի»: Մրցատյանի նախագահ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհավորեց հաղթող թիմին, շնորհակալության խոսքեր ուղղեց Արտակ Այվազյանին՝ մրցաշարը կազմակերպելու , հետաքրքիր և բովանդակալից հարցեր ընտրելու համար և «Հայարտան» կողմից թիմերի անդամներին բաժանեց նվերներ: Այնուհետև «Գիտակների ակումբի» անդամ Կարեն Հովհաննիսյանը մրցույթի գավաթը փոխանցեց «Մատյան գունդ» թիմին: Միաձայն որոշվեց «Գիտակների ակումբի» մրցույթները դարձնել շարունակական:
|