1

fb you od

Հանդիպում Իրակլի Ալասանիայի հետ PDF Տպել Էլ.փոստ

alasania 

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության նախագահ Իրակլի Ալասանիայի հետ: Հանդիպումն իրականացավ «Քաղաքական մասնակցություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում, «Բաց հասարակություն - Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ: Հանդիպման թեման էր «Վրաստանը և Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում» : «Հայարտուն» կենտրոնի վերոհիշյալ նախագծի նպատակն էր վրացի քաղաքագետների, հասարակական գործիչների և Վրաստանում լիազորագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ նման հանդիպում-երկխոսությունների կազմակերպման միջոցով, առաջին դեմքերի կողմից Վրաստանի հայազգի քաղաքացիներին ճիշտ տեղեկատվություն մատուցել ինչպես երկրում ընթացող քաղաքական գործընթացների մասին, այնպես էլ համայնքի ներկայացուցիչների հետ երկխոսության բնույթով պատկան այրերին իրազեկել համայնքային կյանքի հիմնահարցերի և խնդիրների մասին:

Հանդիպման ընթացքում Իրակլի Ալասանիան խոսեց Հարավային Կովկասի տարածաշրջանում Վրաստանի և Հայաստանի ունեցած դերի, այս երկրների առջև ծառացած մարտահրավերների, ռիսկերի և առաջընթացի հեռանկարների մասին: Այնուհետև պատասխանեց լսարանին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման վերջում «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության նախագահը և նրան ուղեկցող անձինք դիտեցին «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի սրահները, ծանոթացան խմբակների աշխատանքներին և գոհունակությամբ արժևորեցին կենտրոնի լայնածավալ գործունեությունը:

10320545 927410913949318 577153734038856101 n 10959741 927410883949321 5094394594345151365 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)