1

fb you od

Վրաստանի հայրենասերների դաշինքի առաջնորդը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ PDF Տպել Էլ.փոստ

IMGP0011 

«Թբիլիսահայերի վեհաժողով» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, 2015 թվականի մարտի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում Վրաստանի հայրենասերների դաշինքի առաջնորդ Դավիթ Թարխան – Մոուրավիի հետ:

Հանդիպման թեման էր հայ-վրացական հարաբերությունները այսօր և վաղը....Հետաքրքրությունը երկու քրիստոնյա ժողովուրդների փոխհարաբերությունների ներկայի և ապագայի նկատմամբ Գալուստ Գյուլբենկյան սրահ էր բերել թբիլիսահայ համայնքի տարբեր սերնդի ներկայացուցիչների: Միջոցառման վարող, «Թբիլիսահայերի վեհաժողովի» նախագահ Դավիթ Մանուսաջյանը առաջարկեց հանդիպումը անցկացնել հարցուպատասխանի ձևաչափով: Ներկաների կողմից բարձրացվեցին հայ-վրացական փոխհարաբերությունների քաղաքական, առևտրա-տնտեսական, մշակութային տեսանկյունները ներառնող հարցեր:

Վրաստանի հայրենասերների դաշինքի առաջնորդ Դավիթ Թարխան-Մոուրավի կողմից կատարվեց տարբեր դաշինքների միացած Հայաստանի և Վրաստանի, հայ-վրացական, վրաց-ռուսական և միջազգային քաղաքականությունների հանգամանալից և հիմնավորված վերլուծություն:

Այնուհետև Դաշինքի առաջնորդը պատասխանեց թբիլիսահայ համայնքի անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Վրաստանի քաղաքացիության, Ջավախքի հիմնախնդրի, կենցաղային որոշ խնդիրներին: Իր իրավասության սահմաններում բանախոսը պատասխանեց առաջադրված հարցերին:

Ամփոփելով միջոցառումը, վարողը շնորհակալություն հայտնեց Վրաստանի հայրենասերների դաշինքի ղեկավարին հայ համայնքի հետ ունեցած հետաքրքիր հանդիպման և բովանդակալից զրույցի համար:

IMGP0001 IMGP0003 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)