1

fb you od

ՀՀ Արդարադատության նախարարության պատվիրակությունը այցելեց Թբիլիսիի Հայոց եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

IMGP0001 

2015 թվականի մարտի 6-7-ին, երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ Արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարար պարոն Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախարար Հովհաննես Մանուկյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, միջազգային վարչության պետ Մարինա Տաշչյանը, մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը և նախարարի օգնական Մերի Գևորգյանը այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և մոմեր վառեցին հայոց հինավուրց տաճարում:

Պատվիրակության անդամները Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ դիտեցին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը: Հայ ազգային մշակույթի զարգացման, ավանդույթների պահպանության և հայ մանուկի հայեցի դաստիարակության ուղղությամբ «Հայարտուն» կենտրոնի ծավալած աշխատանքների մասին հյուրերին պատմեց Թեմակալ առաջնորդը: Մայր հայրենիքից ժամանած բարձրաստիճան հյուրերը դիտեցին Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը, եղան հայերենի ուսուցման Գրիգոր Նարեկացու անվան մեկօրյա վարժարանում, զրուցեցին ուսուցչի և մայրենին սովորող սաների հետ, որոնց շրջանում կան նաև այլազգիներ:

Արդարադատության նախարարության պատվիրակության անդամները «Հայարտուն» կենտրոնի մեկ այլ դահլիճում ներկա գտնվեցին հայ ժողովրդի պատմության դասաժամին, որտեղ սովորողների համար ցուցադրվում էր Հայոց Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ:

Այցելուները վառ տպավորություններով վերադարձան Հայաստան:

Ավելացնենք, որ մարտի 6-ին Թբիլիսիում Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին և Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ստորագրեցին երկու երկրների արդարադատության գերատեսչությունների միջև համագործակցության հուշագիր: Վերջին նման փաստաթուղթը Վրաստանի և ՀՀ համանման գերատեսչությունների միջև ստորագրվել է 15 տարի առաջ:

IMGP0004 IMGP0015 IMGP0034 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)