Հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների ղեկավարները հանդիպեցին Վիրահայոց թեմի առաջնորդին |
2015 թվականի մարտի 14-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում կայացավ Վրաստանի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների ղեկավարների հանդիպումը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Մառնեուլի շրջանի Միրզոևկա, Չանախչի, Շահումյանի թիվ մեկ և թիվ 3 , Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչենի և Կիանեթի, Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդեի, ինչպես նաև քաղաքամայր Թբիլիսիի թիվ 103 և 104 հանրային դպրոցների տնօրենները և ուսմասվարները: Հանդիպմանը ներկա էր նաև Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Ողջունելով ներկաներին, Թեմակալ առաջնորդը հետաքրքրվեց մայրաքաղաքում և հայաբնակ վայրերում հայերեն ուսուցմամբ դպրոցներում աշակերտության թվաքանակի, դասագրքերի, ծրագրերի, առարկայական մասնագետներով ապահովության և այլ հարցերով: Հանդիպմանը ներկա ղեկավարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կրթօջախում ուսումնա-դաստիար Ամփոփելով հանդիպումը, Թեմակալ առաջնորդը աշխատանքների բարելավման և կատարելագործման լծակ անվանեց ամեն տարի ՀՀ Կրթության և գիտության և Սփյուռքի նախարարություննե Վազգեն Սրբազանը պատրաստակամությո |