1

fb you od

Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակի Սուրբ Պատարագ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

IMGP0047 

Ընթացիկ տարվա մարտի 21-ին նշվեց ՀայառաջինկաթողիկոսՍբ. ԳրիգորԼուսավորչի տոնը: Այն կատարվում էիհիշատակությունԽորՎիրապումՍբ. ԳրիգորԼուսավորչիկրածչարչարանքների: Տոնի կապակցությամբ Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեց Եկեղեցու վարագույրը և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու հնարավորություն:

Հավարտ Սբ. Պատարագի, Սրբազան Հայրը, ով նաև օրվա Պատարագիչն էր, հավատացյալներին ուղղված քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Անդրադարձ կատարելով քրիստոնեական հավատքի համար Սուրբ Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքներին, նրա մուտքին Խոր Վիրապ, 13 տարվա ընթացքում դրսևորած մեծ կամքին, դիմադրության ուժին և Աստծուն ու Քրիստոսին նվիրվածությանը, Վազգեն Սրբազանը կարևորեց նաև հայ ժողովրդի պայքարը ազգի հարատևության համար: Ապրելու կամքն ու դիմակայելու ուժն էր, որ փրկեց հայ ժողովրդին Ցեղասպանության տարիներին, ուժ տվեց վերածնվելու և աշխարհին ներկայանալու որպես 5 հազար տարվա մշակույթ, քրիստոնեական արժեքներ ունեցող ազգ, որը լուսավորում է կյանքը և ճանապարհ բացում դեպի ապագան:

Խոր Վիրապում կրած չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորչը նվիրվելով Քրիստոսի լույսի տարածմանը հայոց աշխարհում, դարձավ պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը,- եզրափակեց իր քարոզը Թեմակալ առաջնորդը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնվեց նաև Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:

IMGP0014 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)