1

fb you od

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը երգեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

bleyan 

Ընթացիկ տարվա մարտի 25-28-ը Թբիլիսիում հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների, ուսուցիչների, ծնողների խումբը՝ տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ: Կրթահամալիրը համագործակցության կապեր ունի Թբիլիսիի հանրակրթական դպրոցների հետ, որն ամրապնդվում է փոխադարձ այցելություններով և սերունդների միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հաստատմամբ: Այս անգամ սեբաստացիները Թբիլիսիի էին ժամանել Վրաստանի ուսուցիչների ազատ արհմիության Թբիլիսիի Գլդանի կազմակերպության պատասխան հրավերով:

Հյուրընկալության օրերին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Թբիլիսիի գյուղատնտեսական համալսարանի դահլիճում հանդես եկավ հայ հոգևոր և ժամանակակից երգերի համերգով, որին միացավ նաև համալսարանի ազգագրական երգչախումբը:

Կրթահամալիրի ներկայացուցիչների մոտ բարի ավանդույթ է դարձել Վրաստան ժամանելիս՝ անպայման այցելել Հայոց Եկեղեցի: Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ: Մարտի 28-ին, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը ՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստավոր գործիչ Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, Թբիլիսիի հինավուրց Սուրբ Էջմիածին տաճարի կամարների ներքո ի պատիվ հավատացյալների, Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների և նախակրթարանի սաների ու նրանց ծնողների մատուցեց հոգևոր երգերի հրաշալի համերգ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց Մայր հայրենիքից ժամանած կրթության համակարգի նվիրյալներին և բարձր գնահատեց հայ մշակույթի զարգացման և տարածման գործում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեծ աշխատանքը:

Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդի հետ հյուրերը եղան «Հայարտուն» կենտրոնում: «Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին հրավիրեց քաղաքամայր Երևան՝ մայր հայրենիք այցելելու և նրա պատմական ու մշակույթային արժեքներին ծանոթանալու նպատակով:

«Մխիթար Սեբաստացի» կրթական համալիրի տնօրենը շնորհակալություն հայտնեց Թեմակալ առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմին ջերմ ընդունելության համար և Վիրահայոց թեմի կրթական բաժնի ուսուցիչներին փորձի փոխանակման և վարպետության դասերի հրավիրեց Մխիթար Սեբաստացի կրթական համալիր:

Վերջում հյուրերը և տեղացիները կատարեցին Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանի» երգը:

IMGP0007 IMGP0117 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)