Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչում Վրաստանի Ավետարանական-Մկրտական եկեղեցում |
Ընթացիկ տարվա մարտի 28-ին, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու Խաղաղության մայր տաճարում հավատացյալների և երգչախմբերի հետ համատեղ կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում: Հավատացյալները հետաքրքրությամբ դիտեցին Քույր եկեղեցու բակում Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը: Եկեղեցում Հիշատակի երեկոն սկսվեց հայերեն և վրացերեն լեզուներով Տերունական միասնական աղոթքով: Վրաստանում Ավետարանական-Մկր Այնուհետև կատարվեց հոգեհանգստյան կարգ և աղոթք բարձրացվեց Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար: Երիտասարդ դոկտորանտ, հայագետ Դիանա Տեր-Բաղդասարովան հանդես եկավ վրացերեն բանախոսությամբ: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի կողմից հարյուրամյակներ շարունակ վարած հայաթափման քաղաքականության վրա, որի բարձրակետը դարձավ Երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունը Անմեղ զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին նվիրած իր բանաստեղծություն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի Եկեղեցական խորհրդի անդամ, Վրաստանի Ավետարանական –Մկրտական Եկեղեցու հոգևոր առաջնորդներին Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին միասնական աղոթք բարձրացնելու, հայ հավատացյալներին ջերմորեն ընդունելու և հայոց ցավն ու վիշտը կիսելու համար: Սրբազան Հայրն իր խոսքում կարևորեց աշխարհի առաջավոր պետությունների օգնությունը ոճրագործությունի Վերջում Վրաստանի Ավետարանական-Մկր Հիշատակի երեկոյին կատարվեցին հայերեն և վրացերեն հոգևոր երգեր Ավետարանական-Մկր
|