1

fb you od

Վիրահայոց թեմում նշեցին Ծաղկազարդը PDF Տպել Էլ.փոստ

IMGP0033 

2015 թվականի մարտի 29-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այդ տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է մանուկների օրհնության օր:

Առավոտից մարդաշատ էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցու բակը և շուրջբոլորը: Հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով օրվա Պատարագիչն էր, իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը, խոսեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների մասին:
Այնուհետև Սրբազան Հոր կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ:

Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը Հայոց Եկեղեցի: Հոգևոր հայրերի կողմից օրհնվում էին ուռենու ոստերը ու բաժանվում ժողովրդին, քանզի ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշում է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն:

Ծաղկազարդի տոնակատարություններ տեղի ունեցան նաև Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Բաթումիի հայոց եկեղեցիներում:

IMGP0022 IMGP0026 11682 804162072999508 3235009657833684885 n 

10997606 1549203682011098 1322337759789632848 o 11102849 727615397358458 1834206692732036564 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)