1

fb you od

Համայն Վրաստանի Պատրիարքն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդին PDF Տպել Էլ.փոստ

patriaaq1 

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը, Թբիլիսիի Պատրիարքարանում հյուրընկալեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

Թեմի առաջնորդին ընկերակցում էին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և առաջնորդի գավազանակիր Գևորգ սարկավագ Անտոնյանը:

Սրբազան Հայրը Համայն Վրաստանի Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները, շնորհավորեց գալիք Սուրբ Զատկի տոնը և մաղթեց քաջառողջություն, արևշատ տարիներ:

Հանդիպմանը պատվիրակության անդամները վրացական կողմին ներկայացրեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված համայնքային ծրագրերը և Պատրիարքին փոխանցեցին Վրաստանի հայ հավատացյալների անունից խնդրանք-առաջարկ՝ կապված մեծ Եղեռնի նահատակների հիշատակի ոգեկոչման հետ:

Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Գալիք Սուրբ Զատկի տոնի առիթով թեմակալ առաջնորդը վրաց Պատրիարքին նվիրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սուրբ Հարության և Ավետման պատկերներով մանրանկարներ:

Նորին Սրբությունը առ ի հարգանս Հայ Եկեղեցու՝ Վիրահայոց թեմի առաջնորդին և ընկերակցող ամդամներին փոխանցեց վրաց վարպետների ձեռքով պատրաստված զատկական խորհրդանիշեր:

Վերջում Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքն իր օրհնությունը փոխանցեց հայ հավատացյալներին և եղբայրական ողջույններ հղեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:

Հանդիպմանը վրացական կողմից մասնակցում էին Ախալցիխեի և Տաո Կլարջեթի միտրոպոլիտ Թեոդորը, Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմը, ՀամայնՎրաստանի Պատրիարքի քարտուղար Միքայել Բոտկովելին և «21-րդ դար» ոչկառավարական կազմակերպության ղեկավար Պաատա Գաչեչիլաձեն:

Հանդիպումն անցավ ջերմ և քրիստոնեական սիրո մթնոլորտում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)