Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեց Ոտնլվայի և խավարման կարգ |
Լուրեր |
2015 թվականի ապրիլի 2-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիըրահայոց Թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո Եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը ,Տիրոջ այս օրինակով, Հայ Եկեղեցում, շարականների երգեցողության ներքո, եկեղեցու խորանին ծնկաչոք լվաց տասներկու մանուկների ոտքերը և օծեց օրհնված յուղով: Արարողությունից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին: |