1

fb you od

Ազատամարտիկ գեներալների այցելությունը Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցի և «Հայարտուն» կենտրոն PDF Տպել Էլ.փոստ

generals 

2015 թվականի ապրիլի 9-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակի խաչքարի տեղադրման կապակցությամբ Երուսաղեմ ուղևորվելիս, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Հայոց բանակի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունը կարճատև կանգառ կատարեց Թբիլիսիում: Պատվիրակության անդամներ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Սեդրակ Սարոյանը և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

Ազատամարտիկ գեներալներին և ուղեկցող հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրերը և Թեմի աշխատակիցները: Բարձրաստիճան հյուրերը շրջայց կատարեցին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում: Կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը հյուրերին պատմեց «Հայարտուն» կենտրոնի գործունեության, Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման միջոցառումների մասին: Հյուրերը Գալուստ Գյուլբենկյան սրահում հետաքրքրությամբ դիտեցին «Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում» խորագրով ցուցահանդեսը, Սուրբ Մովսես Խորենացու անվան նախակրթարանը, որի սաները նրանց պատվին կատարեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Գեներալ Մանվել Գրիգորյանը երախտիքի խոսքեր ուղղեց Թեմի աշխատակիցներին՝ ազգային շնչով մանուկներին դաստիարակելու, մայրենին տարածելու և հոգևոր, պատմական և մշակութային արժեքները պահպանելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Մայր Հայրենիքից ժամանած հյուրերը մոմեր վառեցին և աղոթք բարձրացրեցին Սուրբ Էջմիածին եկեղեցում: Վիրահայոց թեմի առաջնորդը օրհնեց նրանց ուխտագնացությունը և մաղթեց հաջողություն, բարի վերադարձ ու արևշատ օրեր:

Հյուրերը իրենց խոնարհումը բերեցին եկեղեցու բակում կանգնեցված հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշևի շիրիմին:

Գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ուխտավորները այցելեցին Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին ազգի արժանավոր զավակների շիրիմներին:

 

IMGP0102 IMGP0154 IMGP0235 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)