1

fb you od

Հայոց Ցեղասպանության խաչքար Էխտիլա Գյուղում PDF Տպել Էլ.փոստ

ekhtala1

2015 թվականի ապրիլի 19-ին, Ջավախքի Էխտիլա գյուղում կանգնեցվեց խաչքար ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:

Էխտիլացիները հավաքվել էին իրենց խոնարհումը բերելու 1915 թվականի բյուրավոր հայ նահատակների հիշատակին:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանգնեցված խաչքարն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի և մասնակցությամբ Էխտիլա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի:
Օրը պատմական էր գյուղի համար: Հայոց Մեծ ողբերգությունից ուղիղ մեկ դար անց Ջավախքի այս գյուղում վեր բարձրացավ հոյակերտ մի խաչքար: Այն կանգնեցվեց բարերարությամբ՝ Դեմուրճյան եղբայրների:

Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում կարևորեց Դեմուրճյան եղբայրների ազգանվեր գործնեությունը, նշելով. «Այս խաչքարը գյուղի բարձունքից հսկելու է բոլորիս: Ինքնանպատակ չէ, որ հենց 100-րդ տարելիցի նախաշեմին է այն կանգնեցվում գյուղում»:
Խաչքարի բացման նվիրական արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Վրաստանից, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ և այլոք:

Այնուհետև Էխտիլա գյուղի դպրոցի բարձր դասարանցիները հանդես եկան գեղարվեստական միջոցառմամբ:

11011776 815786678503714 217296146130279381 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)