Սրբադասման արարողությունը դիտեցին Վիրահայոց թեմի եկեղեցիներում |
Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում հավուր պատշաճի կազմակերպվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակման դիտումը: 2015 թվականի ապրիլի 23-ի վաղ առավոտից Թբիլիսիում չէր դադարում hորդառատ անձրևը: Սակայն դա չխանգարեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր դասի և մյուս աշխատակիցների, թբիլիսահայ հավատացյալների անդուլ ջանքերով կազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու Սուրբ Տրդատի բաց խորանից Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակման հանրովի դիտումը: Ժամը 17:00-ին, մարդկանցով լեփ-լեցուն էր եկեղեցու բակը և մերձակա տարածքը: Բակում տեղադրված երկու հեռուստատեսային էկրաններով նվիրական արարողակարգը ազգովի բացօթյա դիտելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Թբիլիսահայ համայնքի պատվավոր այրերը, մտավորականներ, հասարակական կազմակերպություն Միասին Տերունական աղոթքն ասելուց հետո, ներկաներին դիմեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը: Հոգևոր հայրը խոսեց օրվա խորհրդի մասին և նահատակների սրբացման համար աղոթելու կոչ արեց: Չնայած անընդհատ հորդացող անձրևին, հասարակությունը մեկ մարդու նման, չթաքցնելով հուզմունքը շարունակեց դիտել հեռարձակումը, ինչը պարզորոշ երևաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թբիլիսիի հետ կատարված ուղիղ միացման ժամանակ: Հավարտ արարողության` ժամը 19:15-ին, ազդարարվեց լռության րոպե, որին հաջորդեցին Մայր Տաճարի 100 գուժկան զանգերը: Զանգեր հնչեցին նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում և հայոց վիշտը կիսող Վրաստանի հռոմեական-կաթոլի Տեր Նարեկ Քահանա Ղուշչյանը երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր ներկա գտնվողներին, քանզի, չնայած տարբեր լրատվամիջոցներով և տարբեր քաղաքական գործիչների կողմից տարածված ահազանգերին սպասվող բախումների մասին, թբիլիսահայ համայնքը առանց վարանելու եկավ և մինչև վերջին րոպեն արհամարհելով ցուրտն ու անձրևը մասնակիցը դարձավ նահատակների սրբացման այս պատմական արարողությանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հեռարձակվող նահատակների սրբադասման արարողությունը ուղիղ եթերում դիտեցին և գուժկան զանգեր հնչեցին Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Բաթումի հայոց եկեղեցիներում: Այնուհետև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց ժողովրդի թափորը ավտոբուսներով և մարդատար մեքենաներով ուղևորվեց դեպի Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգի, որտեղից ջահերով, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական դրոշներով և հայրենասիրական երգերով մարդկանց շարասյունը շարժվեց դեպի Թուրքիայի Հանրապետության դեսպանություն: Այստեղ կայացավ բազմամարդ հանրահավաք: Բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքն ավարտում էին «Ճանաչում-Դատապա Հանրահավաքը դարձավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական միջոցառումը, որը մասնակիցների բողոքի արտահայտությունն էր 1915-23թթ. հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ ՝ ճանաչման և դատապարտման պահանջով: «Հայարտուն» կենտրոնի, Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ ջահերով երթին միացան նաև Թբիլիսիում գործող մյուս հասարակական կազմակերպություն |