1

fb you od

Վիրահայոց թեմի հոգևոր դասի և պաշտոնեության հաշվետու ժողովը PDF Տպել Էլ.փոստ

joghov 

2015 թվականի հունիսի 30-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի, պաշտոնեության և «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը:

Ժողովը նախագահեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, որից հետո հաստատվեց օրակարգը, որի հիմնական հարցերն էին.

Ա) Թեմի բաժինների և քահանաների վեցամսյա աշխատանքների հաշվետվությունը

Բ) Երկրորդ կիսամյակի հանձնարարականները:

Թեմի բաժինների տնօրենները մեկ առ մեկ ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում իրենց ղեկավարած բաժնի կատարած աշխատանքները: Գնահատվեց «Սուրբ Մովսես Խորենացի« նախակրթարանի գործունեությունը, Իրավական և համագործակցության բաժնի առաջընթացը եկեղեցիները Թեմին վերադարձնելու ուղղությամը: Խոսելով տարբեր լրատվական միջոցներով Թեմի գործունեության լուսաբանման մասին, կարևորվեց վրացական լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքը: Երիտասարդական բաժնի պատմա-մշակութային կոթողների պահպանության ուղղությամբ ոգեշունչ գործունեության հետ միասին, շարունակում են առաջնային մնալ հայ երիտասարդությանը Հայոց Եկեղեցու շուրջը համախմբելու, տարբեր ծրագրերին մասնակից դարձնելու հարցերը: Թեմը իր սոցիալական բաժնի միջոցով ուշադրության ներքո է պահում կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամներին, միայնակներին: Ուրախությամբ արձանագրվեց Սուրբ Գևորգի եկեղեցու աշխատանքների ավարտական փուլի, Բաթումիում Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնի վերանորոգչական աշխատանքների մասին, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի ձեռք բերումը:

Թբիլիսիում գործող Հայոց Եկեղեցու քահանաները ըստ ավագության խոսեցին իրենց գործունեության մասին: Խոսելով ազատազրկման վայրեր ամեն շաբաթյա այցելությունների մասին, նաև կարևորեց կալանքից ազատված քաղաքացիներին ցուցաբերվող ուշադրությունը: Հոգևոր հայրերը խոսեցին հոգևոր ծիսակատարություններին հավատացյալների ներկայության, ուխտագնացություններին և շրջաններում հոգևոր –մշակութային միջոցառումներին նրանց մասնակցության մասին:

Թեմի պաշտոնեության այցեքարտը շարունակում է մնալ Մշակույթի բաժնի և «Հայարտուն» կենտրոնի գործունեությունը, ստեղծագործական խմբակները, երիտասարդական ծրագրային միջոցառումները: Առաջնորդի կողմից հորդորվեց աշխատակազմին ընդգրկվել Եկեղեցու ընդհանուր առաքելությանը:

Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխելով ժողովի մասնակիցներին, դրական գնահատեց կատարած աշխատանքները և տվեց նոր հանձնարարականներ հետագա գործունեության համար: Թեմակալ առաջնորդը հորդորեց ներկաներին հավատարիմ իրենց առաքելությանը, պահպանել հայ հոգևոր և մշակութային կյանքը Վրաստանում, շարունակել քրիստոնեական սիրով հարաբերությունները Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ, վրաց հասարակության մշակութային, քաղաքացիական կյանքում դրսևորել նախաձեռնություններ:

Ժողովին խոսվես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված Մյուռոնօրհնության և Թեմից կազմակերպվելիք ուխտագնացության մասին:

IMGP0793 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)