1

fb you od

Վիրահայոց թեմի պատգամավորները մասնակցեցին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման 3-րդ պատգամավորական ժողովը PDF Տպել Էլ.փոստ

1166740 

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ԱՄՆ Արեւմտյան  հայոց  թեմի  առաջնորդ,  Հայ  Եկեղեցու  Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ, 2015 թվականի հուլիսի 1-ին , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում մեկնարկեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովը:

Ժողովին իրենց մասնակցությունն էին բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորներ, Սփյուռքի և տեղական թեմերի և հայրապետական պատվիրակությունների ներկայացուցիչ երիտասարդներ:

Վիրահայոց թեմից ժողովին մասնակցում էին Առաջնորդի գավազանակիր, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսոուչ և Առաջնորդարանի սոցիալական ծառայության ղեկավար Գևորգ սարկավագ Անտոնյանը և Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գործավար-քարտուղարուհի Արմենուհի Պետրոսյանը:

Ժողովի օրակարգային խնդիրներն էին ՀԵԵՄ ընդհանուր ուղեցույցի և բյուջեի նախագծի քննարկումը, միջթեմական համագործակցության ծրագրերը:

ՀԵԵՄ 3-րդ պատգամավորական ժողովի աշխատանքի օրերին մասնակից երիտասարդները հանդես եկան թեմական շնորհանդեսներով` ներկայացնելով իրենց թեմական գործունեությունը, փորձելով համագործակցության տարբերակներ ու ծրագրեր մշակել քույր թեմերի հետ:Երիտասարդները հանդիպում ունեցան Վեհափառ Հայրապետի հետ, հյուրընկալվեցին Արմավիրի թեմում, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցեցին ժամերգություններին և Սուրբ Պատարագին:

Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության գործավար-քարտուղարուհի Արմենուհի Պետրոսյանը ընտրվեց Հայ Եկեղեցու Երիտասարդաց միավորման Կենտրոնական խորհրդի անդամ:

Ժողովի եզրափակիչ օրը, Հուլիսի 5-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման (ՀԵԵՄ) 3-րդ պատգամավորական ժողովի մասնակիցները: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ, ՀԵԵՄ նախագահ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ողջունեց ՀԵԵՄ ներկայացուցիչներին, ովքեր եկել էին աշխարհի զանազան թեմերից` հաղորդ դառնալու Սուրբ Էջմիածնի խորհրդին և վերադառնալու իրենց թեմերը` որպես Քրիստոսի առաքյալներ և մեր Սուրբ Եկեղեցու դեսպաններ:

IMG 20150702 172934 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)