1

fb you od

Սիրո երգերի երեկո Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Anna 

2015 թվականի հուլիսի 9-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած համերգը սիրո երգերի գեղեցիկ ծաղկաքաղ էր, որ հանդիսատեսին նվիրեց ճանաչված մենակատարուհի Աննա Պողոսովան:

Աննա Պողոսովան երաժշտասեր հասարակայնության բարձր գնահատականին է արժանացել ժողովրդական, ազգային և ժամանակակից երգերի փայլուն կատարմամբ: Մենահամերգին հնչած ուրախ և հուզումնալի, թախծոտ ու կարոտակեզ երգերով նա ունկնդրին տեղափոխեց սիրո անծայրածիր աշխարհ, հավաստելով փիլիսոփայական ճշմարտությունն այն մասին, որ աշխարհը հիմնված է այդ վեհ զգացումի վրա և միայն սերն է ի զորու փրկելու այն:

Դեռ մանուկ հասակից երգից անբաժան Աննա Պողոսովան անցել է երգարվեստի հատուկ դպրոց, մասնակցել Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված էստրադային երգի մրցույթներին ու փառատոներին: Երիտասարդ կատարողը Թբիլիսիում «Նուցա սկոլա» (Նուցայի դպրոց) էստրադային երգի մրցույթում հասավ եզրափակիչ: Իսկ Մայր հայրենիքում կայացած Առնո Բաբաջանյանի երգի փառատոնին Աննան արժանացավ առաջին մրցանակին և փառատոնի գալա-համերգին պետական նվագախմբի հետ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունը ներկայացնելու պատվին:

Սիրո երգերի երեկոն Աննա Պողոսովայի մենահամերգն էր ամուսնությունից առաջ, որ երգչուհին նվիրեց իր հանդիսատեսին հարսանյաց հանդեսի նախաշեմին: Աննայի մենահամերգն ուղեկցվեց «Անի» համույթի (պարուսուց՝ Անգելինա Նազարյան-Քոչյան) պարերով, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան, մենակատար Հենրիխ Պետրոսյանի երգերով, Կենտրոնի դուդուկի և դհոլի խմբակների ելույթներով՝ ղեկավարներ Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի գլխավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի ու մենահամերգի վարող Լիզա Թորոսյանի ասմունքով:

Համերգն ավարտվեց գեղեցիկ հայկական ընտանիք ստեղծելու, բազմաթիվ հայորդիներ մեծացնելու բարեմաղթանքով և շնորհավորանքի ջերմ ծափերով:

IMGP0024 IMGP0072 IMGP0086 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)