1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց գրքի շնորհանդեսի PDF Տպել Էլ.փոստ

431211227787 859254244195073 

2015 թվականի սեպտեմբերի 17-ին, Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի Իլիա Ճավճավաձեի անվան դահլիճում, տեղի ունեցավ կրոնի հարցերով պետական գործակալության «Կրոն և իրավունք» նախագծի շրջանակներում հրատարակված գրքի շնորհանդեսը: Գիրքը կրում է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները կրոնի ազատության մասին» վերնագիրը:

Շնորհանդեսին ներկա էին դիվանագիտական կորպուսի, կրոնական համայնքների, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին իր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի և Թեմի իրավաբան Միքայել Ավագյանի ուղեկցությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդը շնորհավորեց Վրաստանի կրոնի հարցերով պետական նախագահ Զազա Վաշախմաձեին հետաքրքիր և կարևոր գրքի հրատարակության կապակցությամբ և մաղթեց հաջողություններ գործակալության գործունեությունում:

Շնորհանդեսի բանախոսները արժևորեցին գրքի հրատարակությունը, նշելով, որ հրատարակությունը միավորում է մարդու իրավունքների և ազատությունների Եվրոպական դատարանի կողմից 2014 թվականը ներառյալ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների եվրոպական համաձայնագրի 9-րդ՝«Կարծիքի, խղճի և կրոնի ազատության մասին » հոդվածի հիման վրա ընդունած որոշումները: Յուրաքանչյուր գործում համառոտ հաղորդված են փաստեր, կողմերի փաստարկները և դատարանի գնահատականը, ինչը, ինչպես մասնագետներին, այնպես էլ հետաքրքրվող ընթերցողին, հնարավորություն է տալիս ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)