1

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդները «Կրծանիսի» ուսումնական կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

2015-09-19 16-48-53 

2015 թվականի սեպտեմբերի 18-ին, Հանրային իրավունքի իրավաբանական անձ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի» նախաձեռնությամբ և Վրաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ երիտասարդ կամավորների մի խումբ հյուրընկալվեց «Կրծանիսի» Ազգային ուսումնական կենտրոնում: Երիտասարդ այցելուների շրջանում էին Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի (տնօրեն Վալերի Բադալյան) ակտիվիստները, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ: Կամավորական խմբի անդամներին Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեն պատմեց Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման հեռանկարների, այս գործընթացում Վրաստանի զինված ուժերի դերի և ՆԱՏՕ-ի ստանդարտներին դրանց համապատասխանության ավելացման մասին: Գլխավոր շտաբի պետը երիտասարդների ուշադրությունը կենտրոնացրեց նաև ռազմա-քաղաքացիական համագործակցության նշանակության վրա:

«Կրծանիսի» Ազգային ուսումնական կենտրոնի հրամանատարի պաշտոնակատար , փոխգնդապետ Դավիթ Գագուան կամավորներին ներկայացրեց ՆԱՏՕ-Վրաստան զինավարժությունների և գնահատման համատեղ կենտրոնի ստեղծման կարևորությունը, խնդիրները և նպատակները: Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Զինվորական ոլորտի ներկայացուցիչները բարձր գնահատեցին երիտասարդների բանիմացությունը և բարձրացված հարցերը, առանձնահատուկ ընդգծելով հայ երիտասարդների ցուցաբերած ակտիվությունը:

Այնուհետև երիտասարդները դիտեցին «Կրծանիսի» Ազգային ուսումնական կենտրոնի սիմուլյացիոն դասարանները:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)