1

fb you od

Թբիլիսիում նշվեց Մեծ Հաղթանակի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը PDF Տպել Էլ.փոստ

shushi-1

Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությանն էր նվիրված մայիսի 9-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում կայացած ճոխ համերգը:

Դահլիճում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ եւ Արցախյան հերոսամարտի մասնակիցներ:

Ընթերցել...
 
«Հայարտուն» մշակույթի կենտրոնում հնչեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» PDF Տպել Էլ.փոստ

IMG 0017

Մայիսի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում թեւածում էր   մանսուրյանական հոգեթով եւ խրոխտ երաժշտության շունչը: Կենտրոնի նախաձեռնությամբ այդ օրը թբիլիսահայությունը հնարավորություն ունեցավ   ունկնդրելու հայ տաղանդավոր երգահան, մաէստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնագրությունը: Երաժշտություն, որը հայ ժողովրդի դարավոր պատմությունը մտովի թերթելու, Ուրարտուն պատկերացնելու, հայ արվեստի գույները զգալու եւ   հայ   շարականների հմայքն ըմբոշխնելու ուժն ունի:

Ընթերցել...
 
Համբարձման տոն Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

36628 219918178125002 113192792130875 361009 1765385865 n

Մայիսի 20-ին, կիրակնօրյա պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հանդիսավորությամբ նշվեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, եւ կազմակերպչական հարցերով պատասխանատու Նարինե Ղուշչյանի ջանքերով, քրիստոնեական խորհուրդ ունեցող Համբարձման տոնը վերածվեց ժողովրդական տոնահանդեսի:

Կիրակնօրյա պատարագի եկած հավատացյալները չէին շտապում տուն վերադառնալ: Նրանց հետաքրքրության պատճառը բակում պտտվող   գույնզգույն ծաղկեպսակներով աղջիկների եւ ջահել հարսների աշխուժությունն էր, սպիտակ շորերով հրեշտակները, ազգային տարազով տղաներն ու աղջիկները - ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես նկարագրել է Մեծ Լոռեցին իր «Անուշ» պոեմում:

Ընթերցել...
 
Հոգեհանգիստ Գայանե Խաչատրյանի շիրիմի մոտ PDF Տպել Էլ.փոստ

479260 214593888657431 1863840484 o

Ավաղ,   նա չապրեց մինչեւ իր 70-ամյակը: Սակայն նա շարունակում է ապրել նրան ճանաչողների, նրա արվեստը գնահատողների սրտերում: Իսկ նրանք   շատ են, նրանք ամենուրեք են,   աշխարհով մեկ սփռված՝ նրա անկրկնելի կտավների նման...

Մայիսի 9-ին տաղանդավոր գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանը կդառնար 70-տարեկան: Հոբելյանական օրվա նախորդ օրը, նկարչուհու մերձավորներ Մելանյա Բարսեղյանի եւ Ռոմեո Մաթիաշվիլու առաջարկով, կատարվեց տնօրհնեքի արարողություն այն տանը, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել էր Մեծն նկարչուհին, որտեղ տաղանդավոր գեղանկարիչը վրձնել էր իր զարմանահրաշ   կտավները:

Ընթերցել...
 
Երգի առաջին ձայնագրություն PDF Տպել Էլ.փոստ

403558 220620164721470 113192792130875 363213 642886429 n

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի  Ներսես Շնորհալու անունը կրող մանկական համույթը երկար ժամանակ չէ, որ կազմավորվել է: Ընդամենը մի քանի ամիս, բայց արդեն մանկական, ազգագրական եւ հայրենասիրական հարուստ երգացանկ, գերազանց ելույթ՝ «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած լուրջ ու պատասխանատու համերգներին:

Շաբաթական երկու անգամ ընթացող երգի պարապմունքները, համառ աշխատանքը, խմբավար Մարի Աբուլյանի՝ ավելիին հասնելու կամքը եւ Կենտրոնի երաժշտական բաժնի պատասխանատու Պավել Օգանեզովի խիստ պահանջկոտությունը, անշուշտ, տվեցին իրենց արդյունքը. «Աբլի-Բաբլի» միությանը կից գործող «Հեղինակային ստուդիան» (տնօրեն Նինո Ջանջղավա), տեղեկանալով Ներսես Շնորհալի մանկական համույթի հաջողությունների մասին, հետաքրքվեց նրանց կատարողական վարպետությամբ եւ սիրով առաջարկեց համույթն ընդգրկել

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 271 272 273 274 275 276 277 278 279 280 Հաջորդ > Վերջ >>

Page 273 of 280