Հունվարի 21-ին, Թբիլիսիի «Հայարտուն« մշակութային կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ և «Հայարտուն« կենտրոնի կազմակերպմամբ տեղի ունեցավ արդի վրաց գրականության խոշորագույն դեմքերից մեկի, դասական արձակագիր, նովելի վարպետ ,Ռուսթավելու, Պետական և այլ մրցանակների դափնեկիր, ՎԳՄ փոխնախագահ, ԹՊՀ վրաց գրականության պատմության ամբիոնի վարիչ Ռեվազ Միշվելաձեի հայերեն նոր՝ հայ ժողովրդին նվիրված «Երբ արցունքն էլ ցամաքեց» գրքի շնորհանդեսը:
Տասը նորավեպ ընդգրկող այս գեղեցիկ ձևավորված գիրքը հրատարակվել է Թբիլիսիի «Կամուրջ» գրական- մշակութային ՀԿ, նրա նախագահ, ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, Վ.Փշավելայի անվան մրցանակի դափնեկիր, Վրաց մշակույթի դեսպան, «Մերանի» հրատարակչության և »Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ , առաջաբանով ու թարգմանությամբ, ծնունդով գյումրեցի, այժմ գերմանաբնակ Ռուզան Պողոսյանի նյութական աջակցությամբ:
|