Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինակիցների տոնը հանդիսավորությամբ նշվեց Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Ամենուրեք այն արձանագրվեց նախատոնակով, Սուրբ Պատարագներով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հաստատված երիտասարդների օրհնության կարգով:
Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվեց հունվարի 27-ին, իսկ ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ:
Վրաստանում էկումենիկ աղոթք կազմակերպվում է շուրջ 3 տասնյակ տարիներ, որը բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքի եկեղեցիների հավատացյալների և Եկեղեցիների կողմից: Դրանք են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...
Թբիլիսիի թիվ 202 տեսողությունից զուրկ երեխաների հանրային դպրոց-պանսիոնատի սաների հետ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնին կապում է մի քանի տարվա բարեկամությունը, որը տարեցտարի ամրապնդվում...