1geo

fb you od

Անահիտ Բոստանջյանի անվան մրցանակաբաշխությունը «Հայարտուն» կենտրոնում PDF ბეჭდვა ელ. ფოსტა
სიახლეები

A2019 թվականի ապրիլի 10-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի անվան 1մրցանակաբաշխության արարողությունը: Այն նախաձեռնել և կազմակերպել էր «Կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ հանձինս երջանակահիշատակ բանաստեղծուհու դուստրեր  Գայանե և Մարինե Բոստանջյանների:
Մրցույթն անց է կացվեց առաջին անգամ՝ ազատ ժանրի  շարադությունների ձևաչափով, որի  թեման հայ-վրացական կապերն են: Մրցույթին մասնակցեցին Թբիլիսիի թիվ 104 և թիվ 103 հանրային դպրոցների IX-XII դասարանների աշակերտները: Մրցույթի լեզուն՝ հայերենն ու վրացերենն էր, ըստ այդմ հռչակվեցին  երկու հաղթող՝ հայագիր և վրացագիր: Մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունը կատարվել էր Հայաստանի Կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի և Վրաստանի գրողների միության համանախագահ 2Մաղվալա Գոնաշվիլիի կողմից:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, դիվանագետներ, վրացի գրողներ Բադրի Քութաթելաձեն, Մանանա Գորգիշվիլին, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Միջոցառմանը իր 3օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Միջոցառման վարողներ Լևանի Ծալուղելաշվիլիի և Լիզա Թորոսյանի կողմից  անդրադարձ կատարվեց Անահիտ Բոստանջյանի գրական գործունեությանը, նրա ներդրած ավանդին հայ-վրացական մշակութային կապերի զարգացմանն ու փոխճանաչելիության խորացմանը:  
Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի ելույթը «Կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնության գնահատականն էր Վրաստանում հայոց լեզուն պահպանելու, հայերեն մտածելու նպատակին, որն այս պարագայում արտահայտվել է երկու քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամության մասին դեռահասի մտածողությամբ: Արձանագրելով մայրենի լեզվի տարածմանը, նրա անաղարտությանը միտված 4միջոցառումները, բանախոսը կարևորեց երկրի պետական լեզվի իմացությունը, այն անվանելով հայազգի քաղաքացիների պարտականություն:
Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, բարձր գնահատելով Անահիտ Բոստանջյանի զուլալ սերն ու նվիրումը հայ-վրացական գրական կապերի զարգացման գործին, ի դեմս Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, արժևորեց Վիրահայոց թեմի, «Հայարտուն կենտրոնի գործունեությունը, նրա հագեցվածությունը հայ-վրացական բարեկամության վեհ գաղափարներով և բարձրաձայնեց Վրաստանի  գրողների միության որոշումը՝ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ժողովուրդների բարեկամության դեսպանի պատվոգիր շնորհելու մասին:
 Շարադրությունների մրցույթի մասնակից 6աշակերտներին տարբեր անվանակարգերից մրցանակներ շնորհեցին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովան, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը:
Մրցույթի վրացագիր շարադրության համար առաջին մրցանակին արժանացավ մայրաքաղաքի թիվ 103 դպրոցի աշակերտուհի 11-րդ դասարանի աշակերտուհի Ժանետա  Բաղդասարյանը (ուսուցչուհի՝ Նինո Օրթավիձե), իսկ հայագիր շարադրության առաջին պատվավոր մրցանակը շնորհվեց թիվ 104 դպրոցի 11-րդ դասարանի  աշակերտուհի Ազա Մուրադյանին (ուսուցչուհի՝  Կարինե Հովհաննիսյան):
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը ողջունեց Անահիտ Բոստանջյանի անվան մրցանակաբաշխության գաղափարը 7և հայտարարեց Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությունը միջոցառման  հետագա իրականացմանը նաև  Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում:
Միջոցառումն ամփոփեց և իր օրհնությունը ներկաներին բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վազգեն Սրբազանը գնահատանքի խոսքեր ուղղեց «Կամուրջ հասարակական կազմակերպությանը, դուստրեր Գայանե և Մարինե Բոստանջյաններին շնորհաշատ, անժամանակ կյանքից հեռացած Անահիտ Բոստանջյանի գործունեությունը շարունակելու և  նրա հիշատակը հայ-վրացական գրական անդաստանում վառ պահելու համար:
Միջոցառումը հագեցած էր նաև  գեղեցիկ երգերով և ասմունքով, որ ներկայացրեցին Անի Թորոսյանը, Աննա Բադալյանը,  դպրոցականներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)