1geo

fb you od

Ավագ հինգշաբթին Թբիլիսիի հայոց եկեղեցիներում PDF ბეჭდვა ელ. ფოსტა
სიახლეები

A2019 թվականի ապրիլի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը 1և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց Ապաշխարողաց կարգը:
Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի 2հանդիսապետությամբ իր անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց  Վիրահայոց թեմի  Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Տեր Զավեն 4վարդապետ Յազիչյանը: Հընթացս Սբ. Պատարագի ընթերցվեց  Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:
Նույն օրը  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդի  հանդիսապոետությամբ կատարվեց 5Ոտնլվայի արարողությունը:Կարդացվեցին օրվա սուրբգրային ընթերցվածքներն ու Հովհաննես Պլուզ Երզնկացու «Սիրո մասին» խրատը:6
Այնուհետև օրհնվեցին խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո հոգեշնորհ Զավեն վարդապետը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:
Երեկոյան եկեղեցիներում կատարվեց Խավարման կարգ: 

7 8 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)