Աջարիայի հայ ընտանիքների օգնություն |
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների օրերին Աջարիայի հայ համայնքում նախաձեռնվեց անապահով հայ ընտանիքների օժանդակության ծրագիր: Այս ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումիում հավատարմագրված ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Աջարիայի հայկական կազմակերպություները, մասնավորաբար “Վրաստանը մեր տունն է” հայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիտյանը: Վերջիններս այցելեցին Բաթումիում բնակվող սոցիալապես ծանր պայմաներում ապրող հայ ընտանիքների, ծանոթացան այս ընտանիքներում առկա առաջնահերթ խնդիրներին և խոստացան հնարավորինս օժանդակել այդ խնդիրները լուծելու համար: Հյուրերը ընտանիքներին փոխանցեցին պատրաստած ամանորյա նվերներ: Այս ծրագրի շրջանակներում որոշ ընտանիքների բաժանվեցին վառելափայտ: Ինչպես նաև բարեգորցական սկզբունքով կատարվեցին ընդհանրական մկրտություններ: |