1geo

fb you od

Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում PDF ბეჭდვა ელ. ფოსტა
სიახლეები

A2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողովը:
Ժողովն իր ներկայությամբ պատվել էր  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Ռուբեն Սադոյանը:
Հավաքը բացեց Վիրահայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի  տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Զավեն վարդապետ Յազիչյանին: 20190417 181853
Այնուհետև առաջնորդի կողմից  ներկայացվեց Թբիլիսիում նախատեսվող գալիք միջոցառումների՝ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողությունների, Վարդատոնի և համայնքային այլ ձեռնարկների մասին: Սույնի հետ կապված խոսքով հանդես եկան Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովան, Լևոն Չիդիլյանը, Յուրի Միկիրտումովը և ուրիշներ:  
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, արժևորելով թբիլիսահայ համայնքի մասնակցությունը առաջիկա համայնքային միջոցառումներին,  հորդորեց դրանք դարձնել առավել բազմամարդ:  
Ժողովը նախագահող  Թեմակալ առաջնորդը հայտարարեց  առաքելությունը Վիրահայոց թեմում ավարտելու  և  հոգևոր ծառայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 20190417 182450շարունակելու  իր որոշման մասին:
Թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները  անդրադարձան Վազգեն Սրբազանի կողմից   17-ամյա առաջնորդության տարիներին հայ համայնքում իրականացված հոգևոր զարթոնքին, եկեղեցաշինությանը,եկեղեցապատկան կենտրոնների բացմանը և առաջնորդարանների վերակազմավորմանը, մշակութային կյանքի աշխուժացմանը, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանությանը և տարածմանը,  խոնարհված հայոց եկեղեցիները իր իրավատիրոջը վերադարձնելու  ուղղությամբ ծավալված գործունեությանը, ինչպես նաև համայնքի միասնությանը և եկեղեցիներում  հավատացյալների  բազմամարդությանը:
Ներկաները արտահայտեցին իրենց բարի ցանկությունը Վազգեն եպիսկոպոսի ծառայությունը Վիրահայոց թեմում շարունակելու նպատակով, սակայն Թեմակալ առաջնորդը  համայնքի ներկայացուցիչներին բացատրեց մայր հայրենիք Հայաստան վերադառնալու և այնտեղ իր ծառայությունը շարունակելու վճռական որոշման մասին:  
Թեմի առաջնորդի աշխատանքները բարձր գնահատեց Վրաստանում ՀՀ 20190417 195955արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը, Ալիքմեդիա լրատվամիջոցի հիմնադիր և հասարակական գործիչ Արսեն Խառատյանը, «Բազմազգ Վրաստան» կազմակերպության հիմնադիր ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, համայնքային հասարակական գործիչ Ալիկ Ութմազյանը և ուրիշներ:
                                                                  
Այնուհետև թեմակալ առաջնորդը  Վրաստանի հայ գիտա-մշակութային կենտրոնի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանին փոխանցեց Հայաստանի «Հյուսիսային» համալսարանի  կողմից  տրված «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)