1geo

fb you od

Եվս մեկ խաչքար Ջավախքում՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին PDF ბეჭდვა ელ. ფოსტა

1 

Նոյեմբերի 16-ին, Նինոծմինդայի շրջանի Մամզարա համայնքում օրը լցված էր տոնական տրամադրությամբ: Գյուղը նշում էր անցյալ տարի կառուցված և օծված Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցու միամյակը:

Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վրդ. Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավատացյալներ և ուխտավորներ՝ շրջանի տարբեր հայկական գյուղերից: Ուղիղ մեկ տարի առաջ Խաչատրյան եղբայրների բարերարությամբ կառուցվեց գյուղի եկեղեցին և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբգէն վրդ Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվել էր օծման կարգ:

Ջավախքի առաջնորդական փոխանորդի և Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանայի գլխավորությամբ բազում հավատացյալներ ու ուխտավորներ եկել էին մասնակցնելու Սբ. և Անմահ Պատարագին:

Փոխանորդը քարոզի խոսքում նշեց, գյուղը կամաց-կամաց, բայց հաստատակամորեն զարագանում է՝ հոգևոր և մշակութային առումով:
«
Այսօր, այս խաչքարի ներկայությունը գյուղում ապացույցն է առ այն, որ մենք պահանջատերն ենք Հայ Դատի: Ինչքան են մեզ ուզեն փոխել, միևնույն է, մենք մեր տեսակով ամուր կանգնած ենք մայր հողին»,- նշեց Ջավախքի փոխառաջնորդը:

Եվ առ ի գնահատանք նրանց կատարած աշխատանքի Բաբգէն վարդապետ Սալբիլյանն իր օրհնությունն ու բարեմաղթանքը բերեց և բարձր գնահատեց Հակոբ և Նաիրի Խաչատրյան եղբայրներին ազգանվեր ու բարի գործի համար: Մեկ տարի անց բարերար եղբայրները կրկին Ջավախքում են: Այս անգամ արդեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի 100 - ամյա տարելիցին նվիրված խաչքար են կանգեցնում:

Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում, Ջավախքի հեռավոր Մամզարա գյուղում կանգնեցվեց խաչքար-հուշակոթող: Հուշակոթող, որը լուռ վկան է 100-ամյա հայի ազգային ու համամարդկային ողբերգության:

3 2 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)