
«Անի» պարային համույթը (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մասնակցում էր հունիսի 30-ից: 26 հոգուց բաղկացած համույթը փառատոնին ներկայացել էր ժողովրդական 8 պարով եւ ելույթ ունեցավ Գյումրիում, Աշնակում, Երեւանում: Հուլիսի 10-ին համույթը, որ էքսկուրսիայի էր մեկնել Խոր Վիրապ, Արարատ քաղաքում հանդես եկավ համերգով: Համույթի ելույթները ընդգրկված էին Պյատիգորսկի «Անի», Խարկովի «Արաքս», Թուրքիայի «Մարալ». Ախալցիխեի «Գոհանամք» պարային համույթների հետ համատեղ համերգային ծրագրում: Ուրախացնող էին հանդիսատեսի պահանջով հատկապես «Կինտաուրի» եւ «Քոչարի» պարերով կրկնակի ելույթները:
|