Վրաստանի հանձնախումբն արժանացավ ՀՀ նախագահի շնորհակալագրին |
2015 թվականի սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահի նստավայրում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որին իր մասնակցությունն էր բերել նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի նախագահ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սփյուռքի համայնքներում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրած ավանդի համար, ՀՀ նախագահի թիվ 712 հրամանագրով , Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախումը պարգևատրվեց շնորհակալագրով: Շնորհակալագիրը ստացավ հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: |