1

fb you od

Հայ երիտասարդները Ախալցիխեում մասնակցեցին արտագնա միջոցառմանը PDF Տպել Էլ.փոստ

IMG 543 

2015 թվականի սեպտեմբերի 26-27-ին, Վրաստանի Պատրիարքարանի «Դավիթիանի» երիտասարդական շարժման և «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություն» հասարակական կազմակերպության «Հանուն երկրում հանդուրժողականության միջավայրի բարելավման և միջկրոնական համագործակցության» խորագրով նախագծի շրջանակներում կազմակերպվեց արտագնա միջոցառում Սամցխե-Ջավախքի տարածաշրջան:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը՝ իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի, ակտիվ երիտասարդներ Էմիլ Սարգսյանի և Աննա Միսկարյանի կազմով:

Երկու օրվա ընթացքում երիտասարդները ծանոթացան այս տարածաշրջանի ազգային, կրոնական և մշակութային բազմազանությանը, կազմակերպվեց էքսկուրսիա Ռաբաթ համալիր: Երիտասարդները այցելեցին կաթոլիկական մենաստան, Սինագոգա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայոց Եկեղեցի,եղան Ադիգենի և Ախալցիխեի մունիցիպալիտետների Սափարայի և Զարզմայի մենաստանային համալիրներում:

Միջոցառման մասնակից երիտասարդները հարստացրեցին իրենց գիտելիքները այս երկրամասի պատմության, այստեղ բնակվող տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների համակեցության մասին, քննարկեցին այն մարտահրավերները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում:

Միջոցառումն իրականացվեց Վրաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Նախագծի նպատակն է ստեղծել երիտասարդական միջկրոնական խորհուրդ, որի կազմում ընդգրկված կլինեն Վրաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների ակտիվ երիտասարդները: 

IMG 5167 IMG 5217 IMG 5391 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)