1

fb you od

«Տարոն» պարային համույթի պանծալի 2-րդ տեղը PDF Տպել Էլ.փոստ

IMG 045 

2016 թվականի ապրիլի 16-17-ին, Վրաստանի մայրաքաղաքում հյուրընկալվեցին մարզական պարերի միջազգային օլիմպիադայի մասնակից 12 երկրների ներկայացուցիչներ: Օլիմպիադայի շրջանակներում Թբիլիսիի նորաբաց Սպորտի դահլիճում մարզական և ազգային ոգեշունչ պարերը ներկայացրեցին ինչպես տարբեր երկրներից ժամանած, այնպես էլ տեղի պարային համույթները և անհատ կատարողները: Օլիմպիադայի նպատակն էր երիտասարդ սերնդի շրջանում առողջ, մարզական և մշակութային կենսաձևի արմատավորումը և կանանց մարզական խմբերին աջակցությունը:

Ապրիլի 17-ին հայկական ազգագրական «Թակ-թանզարա» պարի կատարմամբ հանդես եկավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի վերակազմավորված «Տարոն» պարային համույթը, պարուսույց Սուրեն Աբրամյանի ղեկավարությամբ:

Հայ երիտասարդ տղաների և աղջիկների մասնակցությամբ խրոխտ և ոգեշունչ պարի կատարումը բարձր գնահատվեց մրցատյանի կողմից և «Տարոն» համույթին շնորհվեց պանծալի 2-րդ տեղը:

«Տարոն» պարային համույթին շնորհավորում ենք մրցասպարեզում առաջին հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր նվաճումներ:

12990874 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)