1

fb you od

Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատարի այցը Հայոց եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

IMG 41556 

2016 թվականի հունիսի 15-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կենտրոնի գրասենյակում ընդունեց Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գիորգի Նազարովին:

Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունելով հարգարժան հյուրին, նրան փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և հայրական սերը:

Ուկրաինացի դիվանագետը խնդրեց Հայր Սուրբին իր հարգանքն ու սերը փոխանցել Վիրահայոց թեմի առաջնորդին:

Հանդիպման ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատարին ծանոթացրեց Վիրահայոց թեմի կառուցվածքին, համայնքների և եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաև Թեմի կողմից իրականացվող կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերին:

Ուկրաինայի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը խոսեց Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության դեսպանության գործունեության, դիվանագիտական առաքելության մասին, անդրադարձ կատարեց Ուկրաինայի ներկայիս կացությանը, ինչպես նաև հիշեց Ուկրաինայում բազմահազարանոց հայ համայնքի և դարերով հաստատված հայ եկեղեցու մասին:

Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ կարևորեցին և պատրաստակամություն հայտնեցին, որ Վիրահայոց թեմի և Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության դեսպանության կապերը լինեն ավելի սերտ և առավել ընդլայնվեն համագործակցության ոլորտները:

Խորեն վարդապետը Վրաստանում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Գիորգի Նազարովին սիրով հրավիրեց հարմար առիթով այցելել Հայաստանի Հանրապետություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Հայոց պատմա-մշակութային արժեքներին և սրբություններին մոտիկից ծանոթանալու համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)