1

fb you od

Իտալական երգի երեկո «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Italy 

2016 թվականի հուլիսի 2-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, տեղի ունեցավ իտալական երգի երեկո: Առաջին անգամ չէ, որ հայ մշակույթի այս կենտրոնում ներկայացվում է նաև օտարալեզու երգը և երաժշտությունը: Աջակցելով գաղափարի հեղինակ ռեժիսոր Կարինա Մեգերյան-Ժիզնեվսկայայի նախաձեռնությանը, կրթա-մշակութային կենտրոնը հանդիսատեսին ներկայացրեց իտալական երգի գողտրիկ համերգ, որին ներկա էին Վիրահայոց թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, արվեստի գնահատողներ և պարզապես երգի և երաժշտության սիրահարներ:

Համերգի նախաձեռնողը խնդրեց իտալացու գեների կրող, վերջերս կյանքից հեռացած, հայ ազգի մեծ բարեկամ, նկարիչ, գրող, հրապարակախոս Ջովաննի Վեփխվաձեի հիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ:

Տիկին Կարինեն անդրադարձ կատարեց երկու տարի առաջ այս դահլիճում Աննա Դավթյանի կատարմամբ կազմակերպված ֆրանսիական երգի երեկոյին, որը մեծ արձագանք գտավ թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության շրջանում: Շարունակելով օտարազգի երգի տարածմանը նպատակաուղղված իր նախաձեռնությունը, ռեժիսոր Կարինա Մեգերյան-Ժիզնեվսկայան այս անգամ հանդիսատեսին ներկայացրեց հայ երաժիշտների կատարմամբ նմուշներ մեծ ժողովրդականություն վայելող իտալական ազգային երգից ու երաժշտությունից:

Հնչեցին հանդիսատեսին ծանոթ և անծանոթ իտալերեն երգերը Աննա Դավթյանի, Դանիելա և Սամուիլ Իսրայելյանների, Վլադիմիր Ասատուրովի կատարմամբ: Ուրախ տրամադրությունը, որ ստեղծվում էր երգիչների սրտաբուխ կատարմամբ և ոգեշունչ ռիթմով, իր գիրկն էր առնում հանդիսատեսին, ով բուռն ծափերով արձագանքում էր կատարողին: 

DSC07006 DSC07026 DSC07047 IMGP0028 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)