Վիրահայոց թեմի Բաթումի Ալ. Մանթաշովի կենտրոնում մեկնարկեցին աշխատանքները |
Լուրեր |
2016 թվականի սեպտեմբերի 13-ից Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում մեկնարկեցին նոր` 2016-2017 թթ. Ուստարվա աշխատանքները: Կենտրոնում գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանի, «Մեսրոպ Մաշտոց» հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի, «Աղբյուր» երգչախմբի, «Հեղնար» պարի, ասմունքի և դրամատիկական, գեղագիտական խմբակների սաները բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ մուտք գործեցին արդեն հարազատ օջախ դարձած վայր: Աշխատանքները մեկնարկեցին նաև քաղաք Քոբուլեթիի «Վռամշապուհի » անվան մեկօրյա դպրոցում: Ուրախալի է, որ այս ուսումնական տարում «Մանթաշով» կենտրոնում շուրջ 220 տարբեր տարիքի հայ մանուկներ ու պատանիներ կսովորեն մեսրոպատառ հայերենը, ազգային երգը, պարը, ասմունքը, կստանան հայեցի դաստիարակություն: Երեխաների ընդունելությունը շարունակվում է: |