1

fb you od

Ծանոթություն համաշխարհային կրոններին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1-1 

2017 թվականի փետրվարի 5-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում, կայացավ Հայ կրոնի պատմության խմբակի (ղեկավար՝ Ռիմա Սահակյան) հերթական ցուցադրական դասը: Այն նվիրված էր համաշխարհային կրոնների պատմությանը, դավանանքին և տեղայնությանը:

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի ավագ խմբի սաներ Լիլիթ Մկրտչյանը, Անահիտ Խաչատրյանը,Ռիմա Գրիգորյանը, Ալեդա և Վարդիթեր Խաչատրյանները, Գրիգոր Եզայանը, Գիորգի և Անի Անտոնյանները և Ֆարիդա Թազայանը հանգամանալից ներկայացրեցին քրիստոնեությունը, բուդդիզմը և իսլամը, հարուստ տեսանյութի օգնությամբ բացահայտեցին վերոնշյալ կրոններ դավանող երկրների՝ Հայաստանի, Միացյալ Արաբական Էմիրաթների և Ճապոնիայի մշակույթը, կենցաղը,ազգային և կրոնական սովորույթները:
Միջոցառմանը ներկա էին կենտրոնի սաները, ուսուցիչներ, ծնողներ: Այն անցավ հետաքրքիր և բովանդակալից: «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը և Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն. Պողոսյանը բարձր գնահատեցին խմբակի աշխատանքը, ընդգծելով հանդուրժողականության, ճանաչողության և իմացության ընդարձակման այն ուղենիշը, որն իր պարապմունքներում կարևորում է կրոնի պատմության խմբակը: Գովեստի խոսքեր ուղղվեցին կազմակերպիչ ուսուցչուհուն և խմբակի անդամներին: Եղան նաև անհարժեշտ խորհուրդներ նման միջոցառումներ կազմակերպելիս վրիպակները բացառելու համար: 

1 2 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)