| Հայ ուսանողների այցը «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն |
|
|
|
| Լուրեր |
|
Երիտասարդների խմբին ընդունեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Վերջինս այցելուներին մանրամասն ներկայացրեց Մեծ Լոռեցու թբիլիսյան բնակարանի ձեռքբերման պատմությունը, անդրադարձ կատարեց թբիլիսահայ համայնքին այն վերադարձնելու ժամանակագրությանը, ի մասնավորի նշեց բարեգործական ընկերություններին և անհատներին, որոնց աջակցությամբ, Այնուհետև ցուցադրվեց այն վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Թումանյանի տան իրավիճակը մինչև թեմին հանձնելը և նորոգված ու բարեկարգված տեսքը թեմին հանձնելուց հետո: Տոգորված թումանյանական շնչով, երիտասարդները ոգևորությամբ հիշեցին ժողովրդական մեծ բանաստեղծի ստեղծագործություններից սերտած տողերը:
Երիտասարդների խումբը շրջայց կատարեց Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանում, ըմբոշխնեց ստեղծագործական այն շունչը, որը տիրում է այստեղ ստեղծված գրադարանում, մյուս սրահներում և պատշգամբում: Հանդիպումն անցավ ժողովրդական մեծ բանաստեղծի ստեղծագործությունների ոգուն հարիր ջերմ մթնոլորտում: |









2017 թվականի հոկտեմբերի 31-ին, Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատությունների 5 տասնյակից ավելի հայ ուսանողներ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի ուսանողներ Հարություն Մալխասյանի և Ստեփան